ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդունելության օրը գոնե քաղաքացիներին ընդունեք, ձեր ականջով լսեք․ քաղաքացին՝ Գեղարքունիքի մարզպետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գավառում պատգամավորների եւ մարզպետի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը հարց բարձրացրեց՝ թե մարզետի մոտ ընդունելության օրը չեն թողնում քաղաքացին բարձրանա վերեւ։

«Ինչո՞ւ են քաղաքացիներից պաշտպանվում։ Կա ընդունելության օր։ Այդ օրը շատերը սպասում են, որ մտնեն մարզպետի մոտ, խնդիր բարձրաձայնեն, մեզ ասում են՝ ոչ, մարզպետը այսօր չի ընդունում։ Ինչո՞ւ չի ընդունում, եթե ընդունելության օր է»,- ասաց քաղաքացին։

Գնել Սանոսյանն ասաց, որ կան մարդիկ, որոնք ադեկվատ չեն, իրենց եսիմ ոնց են պահում, ինչեր են անում։

Չկա օր, որ մարզպետը քաղաքացու հետ չհանդիպի։ Բայց եթե միայն քաղաքացիների հետ հանդիպի մարզպետը, ամբողջ օրը կսկսվի եւ կավարտվի դրանով»,- ասաց Սանոսյանը:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս