
Լիբանանում ՀՀ դեսպանությունն ապրիլի 26-ին կազմակերպել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում ծառայություն իրականացնող հայկական խաղաղապահ զորախմբի անդամների այցը Բեյրութ:
Այցի ընթացքում հայ խաղաղապահները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մատուռին:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանում շրջայցից հետո՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի անունից ի պատիվ ՀՀ զորախմբի անդամների մատուցվել է ճաշ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, օրվա ավարտին հայ խաղաղապահներին ՀՀ դեսպանությունում ընդունեց դեսպան Վահագն Աթաբեկյանը: Դեսպան Աթաբեկյանը վերահաստատեց ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում հայկական զորախմբի առկայության կարևորությունը և հաջողություններ մաղթեց հայ խաղաղապահներին իրենց պատասխանատու առաքելությունում: