ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 27-28-ն ահազանգեր է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ-ի մոտ այրվել է 5000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մինաս Ավետիսյան փողոցում՝ 0.5 հա, Արթիկ քաղաքի Տուֆաբլոկների փողոցում՝ մոտ 2000 քմ խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: