Դավիթ Ղազարյանը դատարանում է. մասնակցում է նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է «Սպայկա» ընկերության սեփականատեր եւ տնօրեն Դավիթ Ղազարյանի պաշտպանների բողոքի քննությունը՝ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Նիստին մասնակցում է նաեւ Դավիթ Ղազարյանը։

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեկան գործի շրջանակներում 2019թ. ապրիլի 4-ին Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը) հատկանիշներով։

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ:




Լրահոս