Երևանի կենդանաբանական այգում գրանցվել է քաղցկեղով հիվանդ վագրի բնական մահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի կենդանաբանական այգում ապրիլի 29-ի առավոտյան երկարատև հիվանդությունից հետո գրանցվել է Բենգալյան վագրի՝ Բինգոյի բնական մահը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի կենդանաբանական այգու լրատվական ծառայությունից, Բինգոն այգում ապրում էր արդեն 10 տարի, որի մեծ մասն անցկացրել է իր չափերին անհամապատասխան, փոքր վանդակում, առանց ջրավազանի և կանաչ տարածքի: Նորակառույց ընդարձակ ազատավանդակ էր տեղափոխվել 2015թ.-ից: Այնտեղ հատկապես սիրում էր զբոսնել արևային օրերին: Բինգոյի ծագումնաբանությունն անհայտ էր. վագրը նվիրաբերվել էր այգուն դեռևս 10 տարի առաջ՝ ամպուտացված պոչով:

Կենդանաբանական այգու կողմից Երևան հրավիրված Մոսկվայի և Լոնդոնի կենդանաբանական այգիների և տեղացի կենդանաբույժների համատեղ ջանքերին, կիրառված բուժմանն ու անցկացված միջոցառումներին՝ կենդանու կենսաքիմիական լաբորատոր, գործիքային և ակնադիտական զննումների արդյունքում պարզվել էր, որ Բինգոյի հիվանդությունը համատեղելի չէ կյանքի հետ. առկա են կենդանու քնեցման կենդանաբուժական գրավոր ցուցումներ՝ կենդանուն ցավազրկելու անհնարինության, անբուժելի հիվանդության, հետագա ցավից և տանջանքներից ապահովագրելու համար, որը սակայն չկիրառվեց:

Բինգոյի մոտ վերջերս քաղցկեղ էր ախտորոշվել: Կենդանաբույժները ներդրել են բոլոր հնարավոր ռեսուրսները՝ վագրի կյանքը հնարավորինս երկարացնելու համար:




Լրահոս