ՖՈՏՈ. Սպայի տունն այրվել է. նա օգնություն է խնդրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին է դիմել Մատաղիսում ծառայող սպա կապիտան Կառլեն Մարտիրոսյանը, որն Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից է:

«Մեկ տարի առաջ տունս այրվել է: Բաձրաձայնում եմ այդ հարցը, որ ինչ-որ լուծում ստանա: Կարծում եմ` այս հարցը մեկ տարվա ընթացքում չի հասել այն մարմիններին, որը պետք է լուծում տա սրան: Ընտանիքի միակ խնամակալը ես եմ, տանը միայն մայրս է ապրում: Հայրս այստեղ չի, Ռուսաստանում է: Տան վերանորոգման համար վարկ եմ վերցրել: Ես դիմել եմ կառավարություն 3 անգամ: Էս վերջում մամաս ա գնացել մարզպետարան:

Փաստաթղթերն էլ կա, որ դիմել եմ կառավարություն: Մարզպետարանում ասել են` մեզ այդ հարցով ոչ մեկը չի դիմել, բայց փաստերն էլ ունե, թե որտեղ եմ դիմել: 100.000 դրամ գումար են տվել Արմավիրի մարզպետարանից եւ ասել են` մարդիկ կան իրենց տունը ավելի վատ վիճակում է, ուրախ եղիր, որ այդ գումարն էլ ձեզ տալիս են: Ստիպված հարկ եմ վերցրել: Հոսանքնների տատանումնեչրից է եղել դա: Այնպես է վառվել իմ տունը, որ նույնիսկ պատառաքաղ չի մնացել: Հիմա ես խնդրում եմ, որ որպես սպա, որպես ծառայող ինձ օգնեն մի չնչին, որ ես այդ վերցրած վարկը կարողանամ փակել, իսկ աշխատատավարձով կարողանամ տուն պահել:

Չեմ էլ կարողանում ծառայությունից կտրվեմ, գամ այդտեղմ այդ հարցերով զբաղվել: Որոշեցի դիմեմ մամուլի օգնությանը»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց սպան:

ArmLur.am-ը հարցի մասին զրուցեց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ, որն ասաց, որ մարզպետարանը մեկ անգամ օգնություն տրամադրել է սոցիալական փաթեթի շրջանակներում։ «Մարզպետարանը պատրաստակամություն է հայտնում եւս մեկ անգամ գումար դրամադրել` իհարկե այս անգամ ոչ 100.000-ի չափով։ Սակայն ուզում եմ նշել, որ մարզպետարանը չի կարող խնդրին գլոբալ լուծում տալ»,-զրույցում ասաց մարզպետը։




Լրահոս