
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր Հայաստանի հին պաշտոնյաները շարունակում են նախկին արատավոր գործելաոճը: Օրինակ` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում ընդգրկված էր նաեւ «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, սակայն այն չքննարկվեց: ՀՀ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը նիստի մեկնարկից ընդամենը րոպեներ առաջ զանգահարել է հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին ու հրաժարվել ԱԺ գալուց
Զոհրաբյանի փոխանցմամբ` փոխնախարարն ասել է, թե կառավարությունը վերապահումներ ունի նախագծի վերաբերյալ: Փոխնախարարի պահվածքն այլ կերպ, քան արհամարհանք օրենսդիրի նկատմամբ, դժվար է որակել. ի վերջո, հարկ էր այդ վերապահումների մասին հայտնել ավելի վաղ, եւ ոչ թե հանձնաժողովի նիստի մեկնարկից րոպեներ առաջ: ՀՀ արդարադատության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես մեկնաբանեցին կատարվածը. «Խնդիրն ընդամենը նախագծի որոշ դրույթների հետ կապված լրացուցիչ քննարկում անցկացնելով է պայմանավորված»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում