«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը հարցաքննվել է մարտի 1-ի գործով: Նա պատմել է. «Հիշում եմ, որ ինձ զեկուցել էին, որ սկզբում ցուցարարների ղեկավարների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ ցույցը տեղափոխեն Մատենադարան, իսկ ոստիկանության ստորաբաժանումները հետ էին, սակայն հրաժարվել են ցույցը տեղափոխել Մատենադարան: Այդ ժամանակ ես հանձնարարել եմ Սաշա Աֆյանին զրուցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ համոզել նրան, որ գա Իտալիայի դեսպանատան մոտ եւ ժողովրդին հանդարտեցնի, սակայն ինձ զեկուցեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է գալ»:
Մյուս ուշագրավ հակադրությունը նախկին ոստիկանապետի տված ցուցմունքներում այն է, որ քննիչի հարցին, թե նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության ուժերն օպերատիվորեն տեղաբաշխելու նպատակով Հայկ Հարությունյանի խնդրանքով ՀՀ ՊՆ կողմից լրացուցիչ միավոր մեքենաներ են ներգրավվել, Հարությունյանը պատասխանել է. «Չեմ հիշում նման դեպք, որ ես Միքայել Հարությունյանից տրանսպորտային միջոցներ խնդրեմ: Նշեմ նաեւ, որ ոստիկանությունը անհատների հետ ուներ կնքված պայմանագրեր 10-ից ավելի մարդատար «Իկարուս» ավտոբուսների վարձակալության համար. կարիքը չկար ՊՆ-ից միջոց խնդրելու»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում