«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության նիստը, որ տեւել է մոտ 2.5 ժամ, երեկ բավական թեժ է անցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստը վարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, եւ հիմնական թեման եղել է ԲՀԿ-ն, մասնավորապես` Գագիկ Ծառուկյանը: Խմբակցության նիստում խոսք է գնացել վերջինիս գործարարությամբ զբաղվելու եւ միաժամանակ պատգամավոր լինելու մասին, ինչը նրանք անթույլատրելի են համարել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անդրադարձ է եղել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ կապված վերջին միջադեպին, եւ կարծիքներ են հնչել, որ տեղի ունեցածին պետք է անպայման որեւէ գնահատական տրվի, թեկուզ հենց իրենց կողմից: Իհարկե, այլ հարցեր եւ նախագծեր եւս օրակարգում են եղել, սակայն հիմնական թեման եղել է Ծառուկյանը:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: