
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարկան խորհրդի՝ նեղ կազմով նիստը, որից հետո նախատեսվում է ընդլայնված կազմով նիստ։ Նեղ կազմով նիստի միայն առաջին րոպեներն էին բաց լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։
Նիստի սկզբում ելույթով եւ առաջարկով հանդես եկավ ԵԱՏՀ կոլեգիայի նախարար Տիգրան Սարգսյանը, իսկ ՀՀ վարչապետն ի պատասխան առաջարկեց հարցերից մեկը քննարկել ընդլայնված կազմով նիստի ժամանակ, ապա լրատվամիջոցների համար բաց հատվածն ընդհատվեց, եւ այժմ նիստն ընթանում է փակ ռեժիմով։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: