Արցախի պահպանողական կուսակցությունն ստացել է պետական գրանցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտնում է, որ այսօր՝ ապրիլի 30-ին, մեր՝ Արցախի պահպանողական կուսակցությունն ստացել է պետական գրանցում:

«Շնորհավորում եմ առաջին հերթին կուսակցության բոլոր անդամներին նշանակալի այս իրադարձության կապակցությամբ: Սա եւ՛ ոգեւորիչ է, եւ՛ հաճելի, եւ՛ պարտավորեցնող:

Մեր կուսակցությունը նպատակ ունի դառնալ Արցախի քաղաքական դաշտի ազդեցիկ ուժերից մեկը, եւ մենք դրան հասնելու ենք շնորհիվ կուսակցության մեջ ընդգրկված հարյուրավոր պարկեշտ, հայրենասեր, արհեստավարժ ու ազնիվ մարդկանց եւ նրանց նպատակասլաց ու քրտնաջան աշխատանքի:

ՊԱՀՊԱՆԵՆՔ, ԶԱՐԳԱՑՆԵՆՔ ՈՒ ԶՈՐԱՑՆԵՆՔ ԱՐՑԱԽՆ ՈՒ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ»,- նշել է Բաբայանը:




Լրահոս