ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մ16. Հայաստանի հավաքականը հաղթեց Ջիբրալթարին ու դարձավ Զարգացման մրցաշարի չեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոսնիայում ավարտվեց ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցակցվող Զարգացման մրցաշարը, որին մասնակցում էր նաև Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը:

Վերջին` 3-րդ տուրի խաղում Սարգիս Մովսիսյանի գլխավորած թիմը 2:0 հաշվով հաղթեց Ջիբրալթարի իր հասկակակիցների ընտրանուն և դարձավ մրցաշարի չեմպիոն:

Դուբլի հեղինակ դարձավ այսօր 16-ամյակը նշող Սամվել Հակոբյանը: Նա Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Արամ Հակոբյանի որդին է: Հատկապես գեղեցիկ ստացվեց Սամվելի երկրորդ գոլը:

Հիշեցնենք, որ մեկնարկային երկու խաղերում հայկական թիմը 0:0 հաշվով էր ավարտել Բոսնիայի ու Հերցեգովինայի, ինչպես նաև Չեռնոգորիայի դեմ հանդիպումների հիմնական ժամանակը, բայց հաղթել էր 11-մետրանոց հարվածաշարում:




Լրահոս