ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լենա Նազարյանին խորհուրդ կտամ իրեն վեր չդասի Սահմանադրական դատարանի որոշումից. Իշխան Սաղաթելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ գերագույն մարմնի նորընտիր ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը իր ասուլիսի ժամանակ անդրադարձավ հոկտեմբերի 2-ին աղմուկ բարձրացած ԱԺ կանոնակարգի հետ կապված օրենքին, որն օրերս սահմանադրական ճանաչվեց:

Պատահականորեն պատահական պաշտոնների հասած քաղաքական գործիչների մեկնաբանությունները չեմ ուզում մեկնաբանել, բայց տիկին Նազարյանին խորհուրդ կտամ իրեն վեր չդասի սահմանադրական դատարնի ուոշումներից եւ կասկածի տակ չդնի երկրի բարձրագույն դատական համակարգի որոշումները, որը իշխանության տարբեր ներկայացուցիչների մոտ սովորություն է,-ասաց Սաղաթելյանը:

Նշենք, որ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, անդրադառնալով սրան ասել էր, որ «ՍԴ այս որոշումը չի կարող որեւէ քաղաքական կամ իրավական գործընթացի հիմք լինել:

Երբ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդես է գալիս հայտարարությամբ, որ իբր այն, ինչ եղավ 2018թ. հոկտեմբերի 2-ին, ոչ այլ ինչ Էր, քան «սահմանադրական կարգի տապալման փորձ», ուղղակի երեւի հույս ունի, որ մենք չենք հիշեցնի, թե իրենք ինչ արեցին հոկտեմբերի 2-ին»,- ասել է Նազարյանը:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս