Ինձ ասել էին, որ բոլորը պետք է ենթարկվեն Յուրի Խաչատուրովին. նախկին ոստիկանապետի ցուցմունքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնում ենք ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մարտի 1-ի գործովտված ցուցմունքը: 1999-2008 թվականներին ՀՀ ոստիկանության պետ աշխատած գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը, պատասխանելով քննիչի հարցին, պարզաբանել է, որ 2008թ.-ի մարտյան օրերին «Իմ հիշելով` փետրվարի 28-ին կամ 29-ին ինձ հետ է կապնվել Ազգային անվտանգության ծառայության այն ժամանակվա պետ Գորիկ Հակոբյանը, ով հայտնեց, որ օպերատիվ տվյալներն են ստացվել, որ Ազատության հրապարակում կուտակվում են զենք-զինամթերք, եւ հնարավոր է, որ սադրիչ գործողություններտեղի ունենան:

Այդ տեղեկությունը ստանալուն պես ես հանձնարարել եմ Արմեն Երիցյանին մեր օպերատիվ բլոկով պարզել ԱԱԾ-ից ստացված տվյալների իսկությունը, եւ Արմեն Երիցյանն ինձ զեկուցեց, որ իրականում Ազատության հրապարակում զենք-զինամթերքի կուտակման ինֆորմացիա կա: Նման ինֆորմացիան ստանալուց հետո փետրվարի 29-ին խորհրդակցություն եմ հրավիրել ինձ մոտ եւ կարգադրել եմ առավոտյան տեխզննություն իրականացնել Ազատության հրապարակում զենք-զինամթերքի առկայություն ստուգելու համար: Հանձնարարության կատարումը հանձնարարել եմ օպերատիվ բլոկին, որը ղեկավարում էր Արմեն Երիցյանը, իսկ ծառայության բլոկը հանձնարարել եմ Սաշա Աֆյանին:

Սաշա Աֆյանը պետք է ծառայության բլոկով շրջափակեր Ազատության հրապարակը, իսկ օպերատիվ բլոկը` ի դեմս ՔՀԳՎ եւ ԿՀԴՊԳ վարչությունների, պետք է իրականացնեին տեղատեսություն: Եվ ես հանձնարարել էի, որ տեխզննում իրականացնող ուժերը հրապարակ գնային առանց հատուկ միջոցների, քանի որ հատուկ միջոցներով գնալու դեպքում չէին կարող տեխազննում իրականացնել: Իմ մտավախությունը եղել է այն, որ կարող է Ազատության հրապարակում ինչ-որ բան պայթեցնեին, տուժածներ լինեին, եւ դա բարդեին գործող իշխանության վրա. դա է եղել իմ մտավախությունը:

Մինչեւ միջացառման սկսելը Գորիկ Հակոբյանը ինձ տեղեկացրեց, որ ինֆորմացիայի արտահոսք է եղել, որ Ազատության հրապարակում տեղյակ են կատարվելիք միջոցառման մասին, եւ արդեն մարտի 1-ի առավոտյան ինձ Սաշա Աֆյանը զեկուցեց, որ Ազատության հրապարակում ոստիկաններին սպասել են, եւ տեխազննում իրականացնել չի հաջողվել, քանի որ բախում է տեղիունեցել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, որիցհետո ցուցարարներին դուրս են բերել հրապարակից, որպեսզի կարողանային տեխզննում իրականացնել:

…Հրապարակը շրջափակվել է, որիցհետո կատարվել են քննչական եւ օպերատիվ գործողություններ, որի արդյունքում հայտնաբերվել էին տարբեր տեսակի զենք-զինամթերքներ: Դրանից հետո ինձ զեկուցեցին, որ ցուցարարաները կուտակվում են Իտալիայի Հանրապետության դեսպանատան մոտ, եւ ես կարգադրել եմ ոստիկանական ուժեր ուղարկել այդ տարածք՝ հասարակական կարգը պահպանելու համար:

Նաեւ նշեմ, որ ոստիկանությունը չի ցանկացել ցրելցույցերը, այլ միայն ցանկացել են տեղատեսություն իրականացնել՝ պարզելու համար ստացված օպերատիվ տվյալները, եւ իմ հանձնարարությունն է եղել, որ տեղզննումից հետո կարող են ցուցարարները հետ վերադառնալ եւ Թատերական հրապարակում շարունակել իրենց ցույցը:

Միասնիկյանի արձանի մոտ գնալով` ցուցարաները շատանում էին, որիցհետո ոստիկանության ղեկավարները, ովքեր արտաքին ծառայություն էին ղեկավարում, սկսեցին բանակցել ցուցարարների ղեկավարների հետ, որպեսզի իրենցցույցը տեղափոխեն Մատենադարանի մոտ կամ այլ տեղ Երեւան քաղաքում:

Միաժամանակ ասվել է, որ Օպերայի հրապարակ գնալ հնարավոր չէ, քանի որ այնտեղ շարունակվում են քննչական եւ օպերատիվ գործողությունները: Հիշում եմ, որ ինձ զեկուցել էին, որ սկզբում ցուցարարների ղեկավարների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որցույցը տեղափոխեն Մատենադարան, իսկ ոստիկանության ստորաբաժանումները հետ էին քաշվել այդ տարածքից,սակայն միջամտել է Լևոն Զուրաբյանը եւ հրաժարվել է ցույցը տեղափոխել Մատենադարան:

Այդ ժամանակ է, որ ես հանձնարարել եմ Սաշա Աֆյանին զրուցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ համոզել նրան, որ գա Իտալիայի դեսպանատան մոտ եւ ժողովրդին հանդարտեցնի, լարված իրավիճակը թուլացնի, սակայն հետագայում ինձ զեկուցեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է գալ: Ոստիկանության ստորաբաժանումները դուրս բերելուց հետո Մյասնիկյանի արձանի մոտ եւ հարակից տարածքներում, այդ թվում` քաղաքապետարանի մոտ եւ Սունդուկյանի անվան թատրոնի մոտ, անկարգություններ եղան. ոստիկանական մեքենաներ հրկիզվեցին, եւ բախումներ եղան ոստիկանների հետ:

Դրանից հետո ցուցարարները ավտոբուսներով եւ տրանսպորտային միջոցներով փակել էին Գրիգոր Լուսավորիչ փողոցըկրկեսիկողմից: Դրանից հետո ինձ զեկուցել են, որ Մյասնիկյանի արձանի մոտ բարձրախոսներ են բերել, եւ ցուցարարների առաջնորդները ելույթներ են ունենում: Իրավիճակը գնալով լարվում էր, սկսել էին մեքենաները հրկիզել Մաշտոցի պողոտայում, եւ որպեսզի անկարգությունները ընդհանուր տարածում չունենային, երեկոյան կարգադրեցի ոստիկանական ուժերը կենտրոնացնել Ձկան խանութի մոտ:

Այդ ժամանակ ոստիկանության ուժերի ընդհանուր ղեկավարումը հանձնարարել եմ Արմեն Երիցյանին: Դրանից հետո ինձ զեկուցեցին, որ բախումներ են տեղիունենում ոստիկանության զորքերի եւ ցուցարարների միջեւ: Զեկուցել են, որ առաջին բախման ժամանակ նետած նռնակի պայթյունից զոհվել է ոստիկանության զորքերի վաշտի հրամանատար Համլետ Թադեւոսյանը: Այդ ժամանակ ես ոստիկանության զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանին հանձնարարել եմ ամեն կերպ խուսափել ընդհարումներից եւ բախումներից:

Նշեմ նաեւ, որ Գրիգոր Գրիգորյանը ինձ զեկուցել է, որ փորձել են փշալարերով բարիկադ ստեղծելիրենցու ցուցարարների միջեւ բախումներից խուսափելու համար, սակայն չի ստացվել, քանի որ ցուցարարները հարձակվել եւ գրավել են փշալարով մեքենան: Զեկուցել է նաեւ, որ ոստիկանության զորքերի վրա նետում են մետաղյա կոնստրուկցիաներ՝ ոզնի, մոլոտովյան կոկտելներ եւ քարեր: Գրիգոր Գրիգորյանը զեկուցել է նաեւ, որ նկատել է, թե ինչպես են ցուցարարներն իրենց վրա կրակում, այսինքն՝ նկատել է, թե ինչպես են քաղաքացիական հագուստով մարդիկ հրազենից կրակոցներ արձակել ցուցարարների ուղղությամբ:

Այդ ընթացքում ինձ զեկուցում էին ոստիկանության ծառայողների շարքերում մեծ թվով վիրավորների մասին, ինչպես նաեւ զոհերի մասին, իսկվերջին զոհը, որ զեկուցել են, եղել է ոստիկանության զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը, ով վիրավորում էր ստացել պարանոցի հատվածում Լեո փողոցում:

Արդեն ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ նախագահի կողմիցարտակարգ դրություն մտցնելու հրամանագիր ստորագրվեց, որի համաձայն` արտակարգ դրության պայմաններում կարգի պահպանությունը հանձնարարված էր ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերին: Արտակարգ դրությունը մտցնելուցհետո՝ մոտ 1 կամ երկու ժամ անց, իրավիճակը գնալով հանդարտվեց:

Հաջորդ օրն արդեն իմ կողմից այցելություն է կատարվել ոստիկանության հոսպիտալ, որտեղ այդ ժամանակ ստացիոնար բուժում էին ստանում մեծ թվով ոստիկանության ծառայողներ: Նույնօրը կամ հաջորդ օրը ոստիկանության հոսպիտալ է այցելել նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

ՀԱՐՑ. Առաջարկում եմ պատմել` 2008 թվականի փետրվարի 23-ին կամ դրանից հետո` մինչեւ մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում, ՀՀ նախագահի կողմից հրավիրված որեւէ խորհրդակցության մասնակցել եք, թե ոչ: Եթե այո, ապա ներկայացրե՛ք հրավիրած խորհրդակցության հանգամանքները, մասնավորապես` ովքե՞ր են մասնակցել, ո՞րն է խորհրդակցություն հրավիրելու անհրաժեշտությունն ու նպատակը, ի՞նչ հարցեր ու խնդիրներ են քննարկվել խորհրդակցության ընթացքում, ի՞նչորոշումներ են կայացվել, ի՞նչ հանձնարարականներ են տրվել թե՛ ՀՀ ոստիկանությանը եւ թե՛ այլ պետական մարմիններին, այդ թվում` ՀՀ զինված ուժերին, եւ ինչպիսի՞ն պետք է լիներ համագործակցությունը նշված մարմինների միջեւ դրված առաջադրանքները կատարելու համար:

ՊԱՏԱՍԽԱՆ. Նախագահական նստավայրում խորհրդակցության մասնակցել եմ, եւ դա տեղի է ունեցել փետրվարի 23-ին: Նշված խորհրդակցությանը նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրել էր ուժային կառույցների ղեկավար կազմերը, ես մասնակցել եմ խորհրդակցությանը իմ տեղակալների հետ: Նախագահի մտավախությունն էր ստեղծված իրավիճակը, որպեսզի բախումներ տեղի չունենան, եւ քանի որ Զինված ուժերից տեղեկություներ կային, որ միացել են ցուցարարներին, այդ թվում` ՊՆ փոխնախարարներ Գագիկ Մելքոնյանն ու Մանվել Գրիգորյանը, ուստի նախագահի պահանջն էր, որ սպաները չխառնվեն ներքաղաքական իրադարձություններին կամ էլ դուրս գան համակարգից եւ նոր մասնակցեն քաղաքական իրադարձություններին, պահանջում էր պահպանել չեզոքություն: Այլ խորհրդակցություն չեմ հիշում, որ այդ ընթացքում տեղի ունեցած լինի:

ՀԱՐՑ. Հիշյալ ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղիունեցող հետընտրական զարգացումների եւ տիրող իրավիճակի ներքաղաքական լարվածության մասին Դուքո՞ւմ եք զեկուցել: Ի՞նչ հաճախականությամբ եւ ի՞նչ հանձնարարություններ եք ստացել:

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւան քաղաքում ստեղծված իրավիճակի մասին զեկուցել եմ ե՛ւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին, ե՛ւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Քանի որ ցուցարարները հաճախակի երթեր էին կազմակերպում, որի ընթացքում ցուցափեղկերն էին կոտրում, եւ բախումներ էին լինում քաղաքացիների հետ. ընդամենը դա է եղել զեկուցման առարկան: Իսկ ինչ վերաբերում էր մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում իրականացված միջացառմանը, ապա այդ մասին ես զեկուցել եմ միայն նախագահ Ռոբերտ Քոչարյանին, վարչապետին չեմ զեկուցել:

Նախագահին զեկուցել եմ, որ ԱԱԾ ղեկավարից ինֆորմացիա եմ ստացել Ազատության հրապարակում զենք-զինամթերքի կուտակման մասին եւ հանձնարարել եմ ուսումնասիրել ստացված տեղեկատվության հավաստիությունը: Եթե հաստատվի, ապա պետք է մտնենք, տեխզննում կատարենք եւ հայտնաբերենք դրանք: Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ինձ ասել է, որ իրեն Գորիկ Հակոբյանը զեկուցել է այդ մասին, որից հետո հետաքրքրվել է, թե ինչպես են իրականացնելու տեղազննումը, որ բախումներ չլինեն, եւ ես պատճառաբանել եմ, որ տեղզննման գնալու ենք առանց զինվածության եւ առանց հատուկ միջոցների, այն կատարելու Սաշա Աֆյանը, որն այդ օրերինմիշտշփվել է ցուցարարների հետ եւ կարողանում է կոնտակտի մեջմտնել նրանց հետ: Իմ հիշելով` եթե չեմ սխալվում, Ազատության հրապարակի միջոցառմանը մասնակցել են նաեւ Ազգային անվտանգության մի քանի ծառայողներ`որպես հավելյալ օգնական ուժեր:

ՀԱՐՑ. Ծանո՞թ եք արդյոք ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրված թիվ 0038 հույժ գաղտնի հրամանին եւ դրա բովանդակությանը: Եթե այո, ապա հայտնեք, թե երբ է այն Ձեզ հայտնի դարձել, եւ ինչն է հանդիսացել ՀՀ Զինված ուժերը զորանոցային վիճակի բերելու նպատակը, դրանով ինչ խնդիրներ էին լուծվում:

ՊԱՏԱՍԽԱՆ. Նշված հրամանի մասին ես տեղեկացել եմ միայն ամիսներ առաջ: Ձեր կողմից կատարված արդյունքները համացանցում հրապարակելուց հետո, իսկմինչ այդ նշված հրամանի մասին ոչինչչեմ իմացել:

ՀԱՐՑ. 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի նախորդող օրերին` դեռեւս 2008 թվականի փետրվարի 23-ին, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրվել է թիվ 0038 հույժ գաղտնի հրամանը, որի քաղվածքը հետագայում հրապարակվել է մամուլում, համացանցում: Այդ հրամանով մինչեւ ՀՀ նախագահի` 01.03.2008 թվականի արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրի ընդունումը բանակն արդեն կազմ-պատրաստ ներգրավված էր քաղաքական իրադարձություններին:

Զինված ուժերի բազմաթիվ ստորաբաժանումներ դեռեւս փետրվարի 23-իլույս 24-ի գիշերը դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից եւ տեղափոխվել մայրաքաղաքում կամ հարակից բնակավայրերում տեղակայված զորամասեր, որտեղ մինչեւ մարտի 1-ը հիշյալ համահավաք գումարտակների անձնակազմերը ոստիկանության ծառայողների հետ զորավարժություններ են իրականացրել եւ սովորեցրել են ցույցերի ժամանակ իրականացվող գործողությունները`ցույցըցրելու եւ ցուցարարների միջից ակտիվիստներին չեզոքացնելու ուղղությամբ: Դրանից հետո` դեռեւս փետրվարի 28-ին, նշված համահավաք գումարտակները տեղափոխվել են Երեւան քաղաքի կենտրոնական փողոցներ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ինչպես արդեն նշեցի, թիվ 0038 հրամանի մասին իմացել եմ վերջին ամիսների ընթացքում եւ տեղյակ չեմ եղել, որ դեռեւս փետրվար ամսին Զինված ուժերի ստորաբաժանումներ են տեղափոխվել Երեւան քաղաք: Իսկ ինչ վերաբերում է Զինված ուժերի զինծառայողներին ոստիկանների կողմից զորավարժություններ կազակերպել եւ անցկացնելուն, ապա նման հանգամանքի մասին չեմ հիշում, բայց որքան հիշում եմ, նման բան պետք է որ տեղի ունեցած չլինի: Իսկ բանակը Երեւան քաղաքի փողոցներում հայտնվել է, երբ անկարգություներ են սկսվել Երեւան քաղաքում, իսկ դա արտակարգ դրություն հայտարարելուց հետո էր, թե առաջ, չեմ կարող ասել: Մարտի 1-ին, երբ արդեն իրավիճակը լուրջ էր, հստակ ժամը չեմ կարող ասել, ինձ նաեւ հայտնել են, որ Երեւան քաղաքում հասարակական կարգի պահպանությունը պետք է ղեկավարի ու կոորդինացնի Յուրի Խաչատուրովը, եւ բոլորը պետք է ենթարկվեն իրեն:

ՀԱՐՑ. 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցող հետընտրական իրադարձությունների ժամանակ`մինչեւ արտակարգ դրություն մտցնելը, ՀՀ ոստիկանությունը որեւէ կերպ համագործակցե՞լ է Զինված ուժերի հետ, թե՞ոչ: Վերջինս որեւէ աջակցություն ստացե՞լ է, թե՞ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Այդ օրերի ընթացքում որեւէ համագործակցություն Պաշտպանության նախարարության հետ չի եղել: Ինչպես արդեն նշեցի, մարտի 1-ին, երբ արդեն իրավիճակը շատ լարված էր, զոհեր էին անգամ եղել, այդ ժամանակ ինձ ասացին, որ Երեւանի կայազորի պետՅուրի Խարատուրովն է ղեկավարելու եւ կոորդինացնելու հասարակական կարգի պահպանությունը:Իսկինչ վերաբերում է Պաշտպանության նախարարության աջակցությանը, ապա որեւէ աջակցություն չի եղել:

շարունակելի
Քնար Մանուկյան




Լրահոս