Անհարգալից վերաբերմունք պատգամավորների նկատմամբ. ինչպե՞ս են արդարադատության նախարարությունից մեկնաբանում տեղի ունեցածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստի օրակարգում երկու հարց էր՝ ՄԻՊ գործունեության տարեկան զեկույցը եւ «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, բայց օրինագիծն այդպես էլ չքննարկվեց:

Մինչ նիստի մեկնարկը հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ երկրորդ հարցի շուրջ հարցեր են առաջացել, մասնավորապես` Արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը հանձնաժողովի նիստից 7 րոպե առաջ զանգահարել ու հրաժարվել է ԱԺ ներկայանալ: «Արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանն ասում է, որինքը՝ որպես հիմնական զեկուցող, լուրջ վերապահումներ ունի։ Ինձ համար անհասկանալի է, որ կառավարությունը քննարկել է, ու ընդամենը 7 րոպե առաջ նա զանգահարում է եւ ասում, որնոր է նշանակվել հիմնական զեկուցող եւ խնդիրներ է տեսնում: Ինձ զանգահարում է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ու ասում, որ այս տեսքով նախագիծը չպետք է ընդունվեր. կառավարության հետ կքննարկեն:

Քանի որ չի լինելու երկրորդ նախագծի քննարկումը, կանոնակարգը ենթադրում է, որ նախագիծը հետաձգվում է երկու ամսով: Հույս ունենանք, որ կառավարությունը երկու ամսում նաեւ շահագրգիռ կողմերի, հանձնաժողովի, հարակից զեկուցողի հետ կքննարկի ու կբերի այնպիսի նախագիծ, որ հարակից զեկուցողը չասի, որունեն լրջագույն վերապահումներ իրենցիսկ նախագծի նկատմամբ»,-նշեց նա: Զոհրաբյանը նաեւ հավելեց, որ ստեղծված իրավիճակը իր համար տարակուսելի է:

«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի մասին փորձեց պարզաբանում ստանալ Արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետԼուսինե Մարտիրոսյանից: Հարցրինք, թե ինչու փոխնախարարը չներկայացավ նիստին, եւ պատգամավորները նիստից ընդամենը րոպեներ առաջ իմացան, որ նախագիծը չի ներկայացվելու: Արդյոք սա անհարգալից վերաբերմուքն չէ՞ օրենսդիր մարմնի նկատմամբ:

«Որոշ հարցեր լրացուցիչ քննարկելու անհրաժեշտություն է առաջացել: Քննարկում անելուց, վերամշակելուց հետոսեղմ ժամկետներում այն կներկայացվի հանձնաժողով: Վերաբերմունքի վերաբերյալ խոսելն ավելորդ է: Արդարադատության նախարարությունը հարգում է պատգամավոր բոլոր գործընկերներին: Խնդիրն ընդամենը նախագծի որոշ դրույթների հետ կապված լրացուցիչ քննարկում անցկացնելով է պայմանավորված»,- ասաց Մարտիրոսյանը: Հարցին՝ փոխնախարարը չէր կարող արդյոք ավելի վաղ տեղյակ պահել հանձնաժողովին, Մարտիրոսյանը նկատեց. «Արդարադատության նախարարությունը օգտվել է «Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքով ընձեռնած հնարավորությունից»:

Մինչ այդ նշենք, որ տվյալ օրենքը կարգավորում է փաստաբանների կարգավիճակը, իրավունքները եւ պարտականությունները, ՀՀ-ումփաստաբանական գործունեություն կազմակերպելու եւ իրականացնելու, փաստաբանական մասնագիտական միավորում ստեղծելու եւ այն կառավարելու, անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու կարգեր:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, անդրադառնալով նախագծին, ասաց, որ այնտեղ բավականին կարեւոր փոփոխություններ կան:

«Դուք լավ գիտեք, որ դատական գործերի եւ քրեական գործերի քանակը ավելանում է: Տարեցտարի դրանք ավելանում են: Դրա հետ կապված օբյեկտիվ կամ սյուբեկտիվ պատճառներ կան: Հետեւաբար նույնկերպ ավելանում է նաեւ հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունը: Մենք, լավ իմանալով, որ պետությունը չունի այդքան ռեսուրս, որ լրացուցիչ հանրային պաշտպաններով ամեն տարի ավելացնի եւ մարդկանց անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը իրացնի, Արդարադատության նախարարության հետ համատեղ մի լուծում էինք նախատեսել, ըստ որի`ստեղծվելու է նոր հարթակ, որտեղ փաստաբանները, որոնք հանրային պաշտպան չեն, բայց ցանկություն են հայտնել մասնակի վճարման պայմանով մարդկանց իրավական օգնությունցույց տալ:

Օրինակ`ստեղծվում է մի ֆոնդ պետական միջոցներից, ինչպես նաեւ օրենքով չարգելված աղբյուրներից, եւ գները լինում են անհամեմատ ավելի պակաս, քան շուկայական տիրույթում է գործում: Անվճարունակ քաղաքացին մոտենում է, մենք գործը տալիս ենք փաստաբանին, եւ այդ փաստաբանը դրա համար մասնակի վարձատրվում է: Այսինքն` այդ հարթակը շատ մեծ նշանակություն ունի եւ կբեռնաթափեր հանրային պաշտպաններին: Այդ մասը շատ կարեւոր էր, եւ նախագծի հետաձգումը մի քիչ էլ այդ հարցը հետաձգեց»,-մեզ հետ զրույցում ասաց Զոհրաբյանը:

Լուսինե Մինասյան




Լրահոս