ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հանձնարարականով Արդարադատության նախարարության շենքում տեղակայված ընդունարանն այսուհետ կգործի յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-13:00-ն և 14:00-18:00-ն: Հիշեցնենք, որ Ընդունարում մատուցվում են ծառայություններ՝ կապված ԱՆ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության աշխատանքների հետ: Մասնավորապես՝ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ դիմումների ընդունում և տեղեկանքների տրամադրում, ամուսնության պետական գրանցման դիմումների ընդունում և թույլտվությունների տրամադրում, ապոստիլ դնելու համար դիմումների ընդունում և տրամադրում, ուղղման, փոխման և վերականգնման գործերի ընդունում և տրամադրում:
Օտարերկրյա ամուսնությունների պետական գրանցման հարցերով՝ 010 59 41 71:
Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրման հարցերով՝ 010 59 41 64:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում ուղղումներ, փոխումներ կատարելու կամ դրանք վերականգնելու վերաբերյալ հարցերով, ինչպես նաև անվան փոխման հետ կապված հարցերով՝ 010 59 41 85:
ՔԿԱԳ գործառույթների կատարման հետ կապված այլ հարցերով՝ 010 59 41 85:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն