
Պարզվում է` պատասխանատվության ենթարկվելու առաջ են հայտնվել ոչ միայն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11 դատավոր, այլեւ քրեական դատարանի 17 դատավոր:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11 դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն արդյոք չի բերի նրան, որ դատավորները առավել կաշկանդված լինեն:
Ի պատասխան` նախարարը հայտնեց. «ՀՀ վճռաբեկ դատարանի ողջ դատավորների վրա է հարուցվել կարգապահական վարույթ: Ես ձեռնպահ կմնան հայտարարություն անելուց. փակ է այս դեպքում ինֆորմացիան»: