
Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 30-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում կապիտալ վերանորոգվող մի շարք բնակելի շենքերի շինհարթակ, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին ու կոնկրետ հանձնարարականներ տվել շահագրգիռ կառույցների ղեկավարներին՝ ծրագրերը բարձր որակով եւ նախանշված ժամկետներում ավարտելու ուղղությամբ: