Նոր փոփոխություններ` վարորդական իրավունքի ձեռքբերման կարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ ճանապարհային ոստիկանությունը ամփոփեց այս տարվա առաջին եռամսյակի գործունեության արդյունքները: ArmLur.am-ը ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանից հետաքրքրվեց`արդյոք քննարկվում է վարորդական իրավունքի ձեռքբերման կարգը խստացնելու հարցը:

Մեր հարցին ի պատասխան Արթուր Տոնոյանը հայտարարեց, որ վարորդական վկայականների հետ կապված իրականացվում են մի շարք աշխատանքներ: «Նաեւ` Հայաստանն ընդունել է պարտավորություն միանալու Եվրոպական միության եւ Եվրասիական տնտեսական միության ճանապարհային քատեզներին, որի արդյունքում մի շարք օրենքներում եւ ոշումներում իրականացվում են փոփոխություններ: Մասնավորապես, որակավորման քննությունների ընդունման, վարորդակական վկայականի արտաքին տեսքի, ձեւի հետ կապված մի շարք փոփոխություններ են իրականացվում: Այդ աշխատանքները ներկայումս ընթանում են»,- տեղեկացրեց պետի տեղակալը:

Ապա`թվարկեց օրինակը, որը, ի դեպ, կապված է վարորդի որակավորման քննությունների հետ: «Առաջինը կրթական գործընթացը. նախկինում մեզ մոտ հիմնականում ազատականացված էր:

Այսինքն ներկայիս տեխնոլոգիական հնարավորությունների պայմաններում քաղաքացուն A, B, C կատեգորիաների համար չէին պարտադրում ուսումնական պրոցես անցնել: Իսկ կոնկրետ պահանջը, որը ՀՀ-ն ընդունել է կոնկրետ պրոֆեսիոնալ վարորդները, մասնավորապես, C կատեգորիայի, որոնք բեռնատար 3500 կգ ծանր տրանսպորտային միջոցներ են վարում, անցնեն կրթական պրոցեսով»:

Բացի այս, մի շարք քննություններ երթեւեկության իրական պայմաններում պետք է անցկացվեն: «Մեզ մոտ, օրինակ անցկացվում էր կամ ավտոհրապարակում կամ երթեւեկության իրական պայմաններում: Նոր փոփոխություններով նախատեսվում է անցկացնել եւ ավտոհրապարակում եւ երթեւկության պայմաններում»,- լրացրեց ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանը:

Ս.Հ.




Լրահոս