![](https://armlur.am/wp-content/uploads/2019/05/image_750x_5cc935db28753.jpg)
Իտալական «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնել է աշխարհի ամենաթանկ մեքենան համարվող նոր «Բուգատտին»։ Այս մասին հայտնում է sportbox.ru-ն։
«La Voiture Noire» մոդելը շուկա է մուտք գործել միայն այս տարվա մարտ ամսին, Ժնեւի ավտոսալոնում տեղի ունեցած ցուցադրության ժամանակ։ Մեքենայի արժեքը տասնմեկ միլիոն եվրո է։ Մեքենայի հզորությունը կազմում է 1500 ձիաուժ, արագությունը մինչեւ 420 կմ/ժ։
«Բուգատտին» նման միայն մեկ հատ մեքենա է ստեղծել, որի սեփականատերն էլ դարձել է ֆուտբոլիստը: