ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է լռում Փաշինյանի իշխանությունը. երբ հերթը կհասնի Տիգրան Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իշխանությունները պատերազմ են հայտարարել կոռուպցիային` միաժամանակ վեր հանելով նախկինների չարաշահումները: Միայն թե զարմանալի է փաստը, որ համառ լռություն է` նախկին վարչապետ, իսկ այժմ ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիներին տեղի ունեցածի հետ կապված, մինչդեռ այն ժամանակ սկանդալների պակաս չկար: Հիշում եք թանկարժեք բիոզուգարանների պատմությունը. ՀՀ պետական բյուջեի միջոցներից 124 մլն դրամ կամ մոտ 340 հազար ԱՄՆ դոլար էր ծախսվել երկու բիոզուգարան գնելու համար, բայց այդպես էլ դրանք չաշխատեցին:

Ասել է թե` պարզապես վատնել էին պետական միջոցները: Տ. Սարգսյանի կառավարության գործունեության հետ կապված լրջագույն բացահայտումներ էին արել նաեւ այն ժամանակ նախագահի Վերահսկողական ծառայությունն ու Վերահսկիչ պալատը: Բայց, փաստորեն, այսօր այդ փաստերը որեւէ մեկն ուսումնասիրության առարկա չի դարձնում:

Ավելին, երեկ Տ. Սարգսյանը մասնակցում էր Երեւանում անցկացվող Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին` հանդիպելով նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:




Լրահոս