Այսօր առավոտից կենդանաբանական այգու նախկին աշխատողները բողոքում են այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի դեմ: Նրանք պահանջում են, որ տնօրենը հեռանա իր պաշտոնից, քանի որ տարիներ շարունակ զբաղված է եղել կենդանիներին սպանելով:
Աշխատողները նշեցին, որ այս խնդիրը տարիների պատմություն ունի: ArmLur.am-ի հարցին, թե ինչու են հենց հիմա որոշել բարձրաձայնել դրա մասին, ասացին, որ նախկին իշխանությունների օրոք եթե նման ակցիա իրականացնեին, կցրեին ակցիան եւ այն կվերածվեր ծեծկռտուքի: Հարց ուղղեցինք` ում կողմից է ուղղորդված այս ակցիան: Նախկին աշխատակիցները նշեցին, որ այն ինքնաբուխ է, եւ որևէ մեկը իրենց չի ուղղորդել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում