«1990-ականներին, երբ Արցախում էի, բազում դաժան դեպքերի ականատես եղա եւ շատ ընկերներ ձեռք բերեցի: Եվ, ահա, թե ինչ է արտահայտում ֆիլմի հիմնական գաղափարը. միայն խաղաղ կյանքը կարող է ապահովել մարդու ստեղծագործ ապագան: Արդեն 27 տարի է՝ Արցախը հենց սա է ապացուցում աշխարհին: Եթե ուզում եք, որ ձեր հայրենի հողը ծաղկի, այն պետք է փայփայեք սիրող ձեռքերով, ոչ թե զենքով»,-ապրիլի 30-ին` «Վերադարձ» վավերագրական ֆիլմին նվիրված ասուլիսի ժամանակ, հայտարարեց ռուս հեռուստալրագրող, ֆիլմի սցենարիստ Սվետլանա Կուլչիցկայան:
«Վերադարձ»-ի նկարահանումները սկսվել են 2018 թվականի ապրիլի 25-ին: Ֆիլմը, որի երեւանյան շնորհանդեսը տեղի ունեցավ նույն օրը, ներկայացնում է 90-ականների պատերազմը վերապրած մարդկանց, նրանց երեխաների ու թոռների ճակատագրերը եւ լիարժեք պատկերում է Արցախի ներկայիս կյանքը: Ներկայացվում են այն հնարավորությունները, որոնք ստեղծել է խաղաղությունը՝ չնայած ադրբեջանական կողմի ագրեսիվ ցանկություններին եւ ռազմական գործողություններին, որոնցով հակառակորդը փորձում է խաթարել հանրապետության կենսագործունեությունը, ինչն այնտեղ ապրող մարդկանց կյանքն ավելի դրամատիկ է դարձնում: Կուլչիցկայան ֆիլմի սցենարը գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվերով:
ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Արմինե Ադիբեկյանը տեղեկացրեց, որ ֆիլմի ստեղծման միտքը ծագել է 2017թ.-ին, երբ նշվում էր Ստեփանակերտի շրջափակումը ճեղքելու 25-ամյակը: Ի դեպ, Արցախում արդեն իսկ տեղի է ունեցել ֆիլմի շնորհանդեսը, որի արձագանքը Կուլչիցկայան հրաշալի համարեց: Ֆիլմը ցուցադրվել է Ստեփանակերտում եւ Շուշիում. «Ինձ համար անչափ տպավորիչ էր այն հանգամանքը, որ ցուցադրությունից հետո արցախցիներն արտասվում էին: Մենք հոգի ենք դրել այս ֆիլմի մեջ, Արցախն իմ կյանքի մի մասն է»,-ասաց նա՝ հավելելով, որ Սանկտ Պետերբուրգում եւս մեծ ոգեւորությամբ սպասում են ֆիլմի ցուցադրմանը։
Նշենք, որ 1992-1994թթ. պատերազմի տարիներին Կուլչիցկայան Արցախում էր: Նա նկարահանել է երեք ֆիլմ` «Ապրե՛ք» («Живите», 1992թ.),«Գնդակոծությունիցհետո» («Послеобстрела», 1992թ.),«Խաղաղությանգինը» («Ценапокоя», 1994թ.): Հենցայսֆիլմերիհերոսներիճակատագրինէնվիրված«Վերադարձը»:
Ֆիլմի ռեժիսորը Պավել Մեդվեդեւն է: Նրա խոսքով՝ իրենք նպատակ ունեն «Վերադարձը» ներկայացնել տարբեր փառատոնների, ցուցադրել մի շարք երկրներում, որպեսզի միջազգային հանրությունը եւս իրազեկ լինի Արցախի եւ արցախցիների ճակատագրի մասին:
Աննա Բաբաջանյան