Ապրիլի 17-ին, ժամը 9.10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հաղորդում է տվել, որ ապրիլի 16-ին, ժամը 19.30-ին մեքենան վերանորոգելու նպատակով տարել են Չեխովի փողոցում գործող ավտոսպասարկման կետ, որտեղից էլ մեքենան փախցրել են:
Նույն օրը ոստիկանության Շենգավիթի բաժնի և ՃՈ ծառայողների միջոցառումների շնորհիվ, մեքենան հայտնաբերվել է Երևան-Սևան-Իջևան մայրուղու 75-րդ կմ-ում կայանված: Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց նաև մեքենան փախցրած անձի ինքնությունը։
Ապրիլի 30-ին ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքից կասկածյալը Վահե Ս․-ն բերման է ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին և տվեց խոստավանական ցուցմունք:
Կատարվում է նախաքննություն: