ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գրանդ Հոլդինգը» մեծարում է աշխատավորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր, ավանդույթին հավատարիմ «Գրանդ Հոլդինգի» կոլեկտիվը մայիսմեկյան տոնական համերգով նշել է Աշխատավորների միջազգային օրը Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` իրենց տիկնանց ուղեկցությամբ, ինչպես նաև «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել և Կարեն Վարդանյանները ընտանիքների հետ միասին, հյուրեր: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Գրանդ Տոբակո» ընկերության տնօրեն Սամվել Սահակյանին հանձնել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալ:

«Գրանդ Հոլդինգի» սեփականատերերը կառույցի տարվա լավագույն վեց աշխատակիցներին պարգևատրել են «Հրանտ Վարդանյան» ոսկե մեդալով, յուրաքանչյուրին շնորհելով նաև երեք միլիոն դրամ:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս