Չեմ կարողանում հիշել՝ նման հրաման ես ստորագրել եմ, թե ոչ․ նախկին ոստիկանապետի ցուցմունքը․ մաս 3

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ- Օպերատիվ հետախուզական գործունեության մասին Հհ օրենքի 40-րդ հոդվածի համաձայն ՕՀ միջացառումն իրականացնելուց հետո կազմվումէ արձանագրություն , որում նշվում է դրա վերաբերյալ տեղեկություններ , ստորագրում են այն իրականացրած պաշտոնատար անձիք, հայտնեք , թե նման արձանագրություն կազմվել է արդյոք, թե ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ- Նման արձանագրություն կազմվել է , եև դա հանդիսացել է դեպքի վայրի զննության արձանագրությունը , քամ որ այդ ժամանակ արդեն հարուցվել էր քրեական գործ եւ օպերատիվ քննչական ծմբի կողմից համատեղ իրականացվել է դեպքի վայրի զննություն :

ՀԱՐՑ– եթե ինչպես պնդում եք ոստիկանության նպատակն է եղել հրապարակում հավաքված քաղաքացիներին դուրս բերել , որպեսզի կատարվի զննություն , այդ ինչու քաղաքացիներին հետապնդեցիք մինչեւ Մատենադարան , Հյուսիսային պողոտա, Հրապարակ եւ Մ.Մաշտոցի պողոտա:

ՊԱՏԱՍԽԱՆ-Ցուցարաները բացառվում է, որ հետապնդած լինեն, հնարավոր է , որ հետապնդած լինեն այն անձանց , ովքեր դիմադրություն են ցույց տվախ եղել ոստիկանությանը եւ հետապնդման խնդիրը եղելէ տեղում հայտնաբերել նման անձանց եւ ձերբակալել :

ՀԱՐՑ- Եթե ոստիկանությունը պետք է կատարեր մենակ տեղանքի ննություն , ապա ինչու էիք նախապես ուժերը բաշխել այնպես , որ շրջապատեք Ազատության հրապարակի տարածքը հետագայում երեք կողմից ոստիկանները մտել են հրապարակ, որպեսզի ժողովուրդը կարողանա դուրս գա տարածքից : Նման պլանավորված ու ինտենսիվ գործողությունները եւս չեն վկայում այն մասին, որ իրականում ոստիկանության նպատակը հրապարակը մաքրել ժողովրդից ընդհանրապես այլ ոչ թե ինչ-որ գործողության կատարման համար, ինչը ենթադրում է ժամանակավոր ժողովրդի դուրս բերումը տարածքից :

ՊԱՏԱՍԽԱՆ- նման հարցին առարկայական կարող է պատասխանել միջացառումը ղեկավարած Սաշա Աֆյանը , նա է ոստիկանության ուժերը տեղաբաշխել եւ նա կարող է ասել դրա նպատակը : Իսկ բուն նպատակը եղել է տեղանքի հետազոտումը :

ՀԱՐՑ-Ինչ է Ձեզ հայտնի 29.02.2008 թվականի ոստիկանության ՔՀՎԳ պետի առաջին տեղակալ Հ. Թամամյանի , ՔՀՎԳ պետ Հ. Միլիտոնյանին հասցեագրված միջնորդությանը, որով թույլատվություն է խնդրվել իրականացնել տեղանքի հետազոտում , ինչպես նաեւ վերջինիս կողմից այդ միջնորդությունը բավարարելու վերաբերյալ որոշման մասին :

ՊԱՏԱՍԽԱՆ-Նման որոշման մասին ինձ ոչինչ հայտնի չէ եւ կրկնում եմ օպերատիվ հետախուզական միջացառում իրականացնելու համար եւ դրանից առաջ որոշումը կայացնելը պարտադիր պայման չէ:

ՀԱՐՑ-Քննության ընթացքում փաստական տվյաներ են ձեռք բերվել այն մասին , որ դեռեւս փետրվարի 29-ին Ձեր կողմից ոստիկանության տեղակալների, գլխավոր վարչություննների եւ ծառայության պետերի մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ Դուք հանձնարարել եք մարտի 1-ին առավոտյան Ազատության հրապարակից ցրել ցուցարարներին եւ արգելել Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացումը: Հանձնարարության կատարումը հանձնարարել եք Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդին:Արդե մարտի 1-ի առավոտյան ՊՊԾ գնդի անձնակազմը մուտք էգործել Ազատության հրապարակ եւ բռնի ուժի կիրառմամբ դուրս բերել ցուցարարներին Ազատության հրապարակից:

Տեղի է նշել ,որ նաեւ նախորդ օրը 29.02.2008թ-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԵՊՀ-ում տեղի ունեցած ելույթի ժամանակ արդեն իսկ կանխորոշել էր ցուցարարներին ցրելու հանգամանքը, քանի որ հայտարարել է, որ ոստիկանական գործողությունները կիրառելով հնարավոր է մաքրել հրաարակը:Պետք է նաեւ նշել , որ բացակայում է որեւէ տեսանյութ , առ այն , որ ոստիկանությունը հրապարակային դիմել է ցուցարարներին ՝հայտարարելով հրապարակում տեղանքի հետազոտում իրականացնելու մասին , սակայն առկա են անհերքելի ապացույցներ ցուցարարներին հրապարակից դուրս բերելուց հետո նրանց Կենտրոն վարչական շրջանի տարբեր հատվածներում հետապնդելու մասին, որոնք բավարար հիմք են տալիս ենթադրելու , որ իրականում 01.03.2008թ-ին առավոտյան ոստիկանությունը Ազատության հրապարակ գնացել է , ոչ թե տեղանքի հետազոտում կատարեր, այլ ի սկզբանե նպատակադրված է եղել ցրել ցույցը եւ կանխել հետագա հնարավոր ցույցերը :ԶԼՄ-ներում հետագայում բազմիցս հիշատակվել է, որ օպերատիվ հետախուզական միջացառման իրական նպատակը ոչ թե զենք զինամթերքի հայտնաբերում ն է եղել այլ ցուցարարներին Ազատության հրապարակից բռնությամբ հեռացնելը , ընդդիմադիր կարեւոր գործիչներին մեկուսացնելն ու ձերբակալելը:Նշվել է նաեւ , որ ոստիկանության ծառայողները հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա, մահակներով ծեծի են ենթարկել նրանց եւ ի վերջո ազատել են նրանցից հիշյալ հրապարակը ; Ինչ կարող եք հայտնել այդ կապակցությամբ , ինչ կասեք ադ կապակցությամբ:

ՊԱՏԱՍԽԱՆ-Ինչ վերաբերում է իմ կողմից ցույցը ցրելու հրահանգ տալուն, ապա դա միանշանակ բացառում եմ : Որեւէ դեպքում Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդին կարգադրություն չեմ տվել ցրել Ազատության հրապարակի ցույցը , հնարավոր եմ համարում , որ ոստիկանների հետ բախումից հետո ՊՊԾ գունդը մտել է հրապարակ բախումը հանդարտեցնելու ցուցարարներից այնտեղից դուրս հանելու համար:

Ենթադրում եմ , որ Երեւան քաղաքի ՊՊԾ գնդին հանձնարարված է եղել շրջափակել Օպերայի տարածքը։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի ԵՊՀ-ում տեղի ունեցած հայտարարությանը , ապա այդ ելույթի մասին լսում եմ առաջին անգամ : Իսկ ինչ վերաբորում եմ տեսանյութերի բացակայությանը , ապա իմ կողմից հանձնարարությունը եղել է , որ 02-ը տեղում նկարահանումներ կատարի , սակայն ներկայումս որտեղ են այդ տեսանյութերը չգիտեմ:

Ես հիշում եմ, որ նկարահանվել էին այդ դրվագները, երբ հրապարակում Աֆյանը մոտենում էբեմում կանգնած Լեւոն Տեր Պետրոսյանին եւ հայտնում է այցի նպատակի մասին եւ որքան հիշում եմ , բարձրախոսով Սաշա Աֆյանը անգամ դիմել էր ցուցարարներին , սակայն տեղի էր ունեցել բախում : Հիշում եմ նաեւ , որ Լևոն Տեր Պետրոսյանն էլ էր դիմել ցուցարարներին ասելով մեր ոստիկաններն են , սպասեք տեսնենք ինչ են ուզում , սակայն նրանք Տեր Պետրոսյանին անգամ չեն լսել:

ՀԱՐՑ-Քննության ընթացքում պարզվել է, որ մարտի 1-ին ժամը 18:00-ից Շահումյան հրապարակում եւ հարակից տարածքներում գտնվող ոստիկանության ուժերի ղեկավարումը հանձնարրավել է ոստիկանապետի տեղակալ Սաշա Աֆյանին : Մաշտոց պողոտա, Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկում ղեկավարած ուժերի ղեկավարումը հանձնարարվել է Արմեն Երիցյանին , իսկ ոստիկանության զորքերն էլ Գրիգոր Գրիգորյանին:Ձեր հրահանգով հանձնարարվել է Սաշա Աֆյանին Ազատության հրապարակում գտնվող ոստիկանական ուժերի մի մասին հետ տեղափովել Շահումյան հրապարակի տարածք, թույլ չտալ ժողովրդի շարժը դեպի հանրապետության հրապարակ , իսկ Արմեն Երիցյանին , Գրիգոր Գրիգորյանին Ազատության հրապարակում գտնվող մնացած ուժերով տեղափոխվել Մաշտոցի պողոտա եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերում չթույլատրելով ժողովրդի շարժը դեպի պարոնյան փողոց Ազգային ժողով եւ ՀՀ նախահի նստավայր :Ինչ կասեք այդ մասին:

ՊԱՏԱՍԽԱՆ -Այդ ամենը ճիշտ է եւ համապատասխանում է իրականությանը , նշված միջոցառումները իրականացվել են ոստիկանության կողմից , որպեսզի թույլ չտրվի մասսայական անկարգությունների ծավալումը Երեւան քաղաքի տարբեր փոփղոցներում :Միայն նշեմ , որ արդեն երեկոյան ոստիկանության ողջ ուժերի ընդհանուր ղեկավարումը հանձնարարել եմ Արմեն Երիցյանին :

ՀԱՐՑ-2008 մարտի 1-ի դեպքերից հետո դուք շարունակել եք պաշտոնավարել մինչեւ 2008 թվականի մայիսի 29-ը:Հայտնեք, ի պաշտոնե ինչ տեղեկատվություն եք ստացել 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած սպանությունների եւ մարմնական վնասվածքների յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ եւ ինչ տվյալներ ունեք , որոնք կարող են նպաստել այդ դեպքերի բացահայտմանը :

ՊԱՏԱՍԽԱՆ- Նշեմ , որ մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններից հետո ադ օրը Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքերի հանգամանքներով չեմ հետաքրքրվել , տեղեկացել եմ այնքանով որքանով ինձ զեկուցել է օպերատիվ գծով իմ տեղակալ Արմեն Երիցյանը , իսկ ոստիկանության կողմից ստացված յուրաքանչյուր տեղեկատվություն փոխանցվել է Հատուկ Քննչական ծառայություն: Հավելյալ մանրամասնությունների մարտի 1-ի տեղի ունեցած սպանությունների եւ մարմնական վնասվածքերի վերաբերյալ չեմ տիրապետում :Նշված դեպքերի բացահայտման աշխատանքները ղեկավարել եւ կորդինացրել է անձամբ Արմեն Երիցյանը , որից հետո արդյունքների մասն զեկուցել է ինձ:

ՀԱՐՑ- Խնդրում եմ հայտնել , թե 2008 թվականի մարտի 1-ին Գրիգոր Լուսավորիչ Մեսրոպ Մաշտոցի փողոցների խաչմերուկում եւ հարակից տարածքներում , մասնավորապես Պարոնյան եւ Լեո փողոցներում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ոստիկանական ուժերը համալրվել են դիպուկահարներով , թե ոչ , եթե այո , ապա որ հատվածներում են նրանք տեղակայվել եւ ինչ առաջադրանք են կատարել:

ՊԱՏԱՍԽԱՆ-Նշված իրադարձությունների ժամանակ ոստիկանությունը դիպուկահար չի ունեցել , միայն ոստիկանության զորքերն են դիպուկահար ունեցել եւ այդ կապակցությամբ հիշում եմ, որ Գրիգոր Գրիգորյանը Տիգրան Աբգարյանի հրազենայիին վնասվածք ստանալուց հետո զեկուցեց , որ տեսել են քղաքացիական հագուստով անձի, ով եղել է զինված եւ իրենց դիպուկահարը կրակել եւ ոտքից վնասազերծել է այդ անձին :Այդ ժամանակ իմ կարգադրությունն է եղել ցերվնել նշված անձին զենքով հանդերձ սակայն ասացին ,որ չեն կարողացել հայտնաբերել այդ անձին : Այլ դիպուկահարներ ոստիկանությունը չի ունեցել այդ օրը ծառայության մեջ:

ՀԱՐՑ-Դուք մինչեւ 2008 թվակնի մայիսի 29-ը շարունակել եք զբաղեցնել ոստիկանապետի պաշտոնը, որից հետո մինչեւ 2014 թվականը զբաղեցրել եք այլ բարձրաստիճան պաշտոններ: Նման պայմաններում սույն քրեական գործի հետ որեւէ առնչություն ունեցել եք , թե ոչ: Մասնավորապես հանդիումներ շփումներ կամ քննարկումներ ունեցել եք արդյոք քննչական խմբի քննիչների այլ պատոնատար անձանց կամ գործող անցնող անձանց հետ , եթե այո , ապա որն էեղել նման հանդիպումների անհրաժեշտությունը, ումից է բխել նախաձեռնությունը, հանդիպումների ընացքում ինչ հարցեր խնդիրներ են քննարկվել եւ ինչ լուխումներ են տրվել դրանց:

ՊԱՏԱՍԽԱՆ- Որպես ոստիկանապե որեւէ հանդիպման կամ քննարկման չեմ մասնակցել, սույն քրեկան գործի շրջանակներում : Արդեն իսկ նշել եմ , որ մարտի մեկին Երեւան քաղաքում տեղի ուհնեցախ դեպերի հանգամանքերը 10 սպանություների հանգամանքները եւ դրանք կատարողների ինքնությունը պարզելու ուղղությամբ միջացառուների ղեկավարումը իրականացրել է Արմեն Երիցյանը, ով ստացված արդյունքների մասին զեուցել է ինձ եւ հայտնել ենք վարույթն իրականացնող մարմնին: Իսկ ինչ վերաբերու է այլ պաշտոններ զբաղացնելուն, ապա այդ ժամանակ նույնպես որեւէ հավելյալ տեղեկատվության չեմ տիրապետել:

ՀԱՐՑ- Ճանաչե՞լ եք արդյոք ներկայումս հանգուցյալ Գեւորգ Մհերյանին, եթե այո, ապա վերջին 2008 թվականի ընթացքում ինչ պաշտոններ է զվբաղեցրել, ինչ փոխհարաբերությունների մեջ եք գտնվել վերջինիս հետ, սույն քրեկան գործի առնչությամբ որեւէ հարցի քննարկում ունեցել եք նրա հետ, թե ոչ :Արդյոք այդ քննարկումները բխել են Ձեր եւ Գեւորգ Մհերյանի զբաղեցրած պաշտոնների գործառույթային պարտականություններից:

ՊԱՏԱՍԽԱՆ- ճանաչել եմ Գեւորգ Մհերյանը 2008 թվականի արտի 1-ին զբաղցրել է նախագահի օգնականի պաշտոնը, որից հետո տեղափոխվել եւ նշանակվել է ոստիկնապետի տեղակալի պաշտոնին , այդ ժամանակ արդեն ոստիկանապետ էր նշանակվել Ալիկ Սարգսյանը:Մարտի 1-ի դեպքերի հետ կապված Գեւորգ Մհերյանի հետ որեւէ քննարկում կամ հանդիպում չեմ ունեցել :

ՀԱՐՑ-Առաջարկում եմ հայտնել 2008 թվականին մարտի 1-ին եւ եւ 2-ին Երեւան քաղաքու տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ինչ տեսակի այդ թվում հրազենային սպառազինությամբ են ոստիկանության ստորաբաժանումներն իրականացրել հասարակական կարգի պահպանությունը:

ՊԱՏԱՍԽԱՆ- Մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձություների ժամանակ ոստիկանության բոլոր ստորաբաժանումները, ովքեր մասնակցել են հասարակական կարգի պահպանությանը, զինված են եղել միմիայն պաշտպանողական միջոցներով , հատուկ միջոցներով, մահակ, վահան, գլխարկ, զրահաբաչկոն եւ այլ հատուկ միջոցներով, իսկ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատը զինված է եղել նաեւ անգնդակ փամփուշտներով: Իմ կողմից արգելված է եղել անգամ, որ ոստիկանության ծառայողները իրենց հետ վերցնեն տաբելային ատրճանակները, միայն մարտի 1-ի գիշերը, երբ մասսայական անկարգություններ են սկսվել, թույլատրել եմ, որ միայն ստորաբաժանման ղեկավարները իրենց հետ կրեն տաբելային ատրճանակները:

Որեւէ դեպքում ոստիկանության ծառայողները այդ թվում զորքերը մարտական փամփուշտներ չեն կիրառել, եթե նման դեպեր եղած լինեին , ապա այդ մասին ինձ զեկուցած կլինեին եւ չեմ կարծում, որ որեւէ մեկը իմ հրամանը խախտեր:

Ավելացնեմ նաեւ, որ հատուկ միջոցների եւ անգնդակ փամփուշտների կիրառման համար ես կարգադրել եմ ծառայողական քննություն իրականացնել, իսկ Գրիգոր Գրիգորյանն ինձ զեկուցել է, որ ստիպված է եղել անգնդակ փամփուշտներով օդ կրակել, որպեսզի փորձեին զսպպել ցուցարարներին:

ՀԱՐՑ-Քնության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին , որ դեռւես 2008 թվականի փետրվարի 22-ին Ձեր կողմից ստորագրվել է թիվ 313-Ա հրամանը , որով ստեղծվելէ ոստիկանության 18 ծառայողներից բաղկացախ խումբ ՈԶ շտաբի պետի տեղակալ նույն ինքը օպերատիվ բաժնի պետ Արթուր Դաստակովի գլխավորությամբ: Նշված խումբը տեղակայվել է ՈԶ թիվ 1033 զորամասում եեւ հսկողություն էիիրականացրել հիշյալ զորամաս զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի եւ ծառայության նկատմամբ: Ձեզ եմ ներկայացնում հիշյալ հրամանի քաղվածքը: Ինչ կասեք այդ կապակցությամբ:

ՊԱՏԱՍԽԱՆ- Ես ուսումնասիրեցի Ձեր կողմից ներկայացված թիվ 313 Ա հրամանի քաղվածքը, սակայն այն ինձ համար անծանոթ է եւ չեմ կարողանում հիշել , թե նման հրաման ես ստորագրել եմ , թե ոչ , քանի որ ներկայացված քաղվածքում բացակայում է իմ ստորագրությունը : Բացի այդ նշված հրամանի վերջնամասում առկա է ամսաթիվ, որտեղ ձեռագիր գրված 22 թվանշանը նման չէ իմ ձեռագրին :

Մաս 1 և 2։




Լրահոս