«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Մարտի 1»-ի գործով դատավոր Վարդան Գրիգորյանը պատրաստվում է ինքնաբացարկ հայտնել: Բանն այն է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի համաձայն` դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության շուրջ:
Ինքնաբացարկի հիմքերի թվում նաեւ նշված է դատավորի կանխակալ վերաբերմունքը «որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ»: Դատավոր Վարդան Գրիգորյանը 2006-2007թթ. աշխատել է Հայաստանի իրավաբանների միությունում, իսկ 2007-2014թթ. աշխատել է որպես հանրային պաշտպան: Այդ ժամանակահատվածում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ է եղել Ռուբեն Սահակյանը, որը ներկայումս «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներից Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն է: Ու Գրիգորյանն այս առումով կարող է կաշկանդված լինել, երբ, որպես պաշտպան, դատարանում ներկայանա իր նախկին ղեկավարը»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում