Գազալցակայաններում սեղմված գազի գինը թանկացել է շուրջ 100 դրամով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` գազալցակայաններում սեղմված գազի գինը թակացել է շուրջ 100 դրամով: Նախկինում այն վաճառվել է 200 դրամով, որոշ գաղալցակայաններում` 210, սակայն երեկվանից սեղմված գազը վաճառվում էր 300 դրամով: Բանն այն է, որ երեկվանից գազը վաճառվում է ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով: Բազմիցս խոսվել է այն մասին, որ գազալցակայաններում հաճախորդներին խաբում են, եւ այս փոփոխությունը, ըստ էության, արվում է նման բաներից խուսափելու համար:

Ընդ որում՝ պարզվում է` 300 դրամը միջին գինն է, եւ գազը կարող է հասնել նույնիսկ 320 դրամի: «Ոնց հաշվում ենք, 300 դրամից ցածր չի կարող լինել, որովհետեւ այդպես դա չի համապատասխանի 200 դրամի ինքնարժեքին: Նույնիսկ 300 դրամն է խնդիր առաջացնում մեզ համար: Եթե հաշվենք՝ մեկ խորանարդը 0.71 կգ է, հաշվարկ ենք անում եւ գալիս ենք նրան, որ միջին գինն է 300 դրամը: Ամեն դեպքում, կարող են ասել, որ գազը չի թանկացել»,- մեզ հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց գազալցակայաններից մեկի աշխատակիցը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս