Մելիք Մանուկյանի գործարանին արտոնություն տրվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացրեց «Մանուկյան կոնյակի գործարան»-ի՝ ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին: Այստեղ խոսքը 2019 թվականի մայիսի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մասին է:

Մասնավորապես, ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է ՀՀ, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում հիմնել և գործարկել ամբողջությամբ ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխանող կոնյակի, գինու և մրգային օղիների գործարան։ Ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 2,8 մլրդ դրամի չափով ներդրում:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 37 նոր աշխատատեղ` 260 հազար դրամ միջին աշխատավարձով:




Լրահոս