Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ նոյեմբերի 8-ին ստորագրված ՀԱՊԿ քարտուղարության կողմից մշակված «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Սակայն արձանագրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով կառավարությունը կդիմի Սահմանադրական դատարան, որից հետո նախագիծը կներկայացվի ԱԺ:
Խորհրդարանում այն կներկայացնի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: