Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը անդրադարձավ հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում մեքենա ներկրողների նոր կարգավիճակի մասին:
Մասնագետի խոսքերով, մինչեւ 5-6 անգամ բարձրացել է ավտոմեքենաների գները:
«Քանի որ մոտենում է 2020 թվականը, այդ պատճառով բոլորը մեքենաների վաճառքով են զբաղված: Եթե դուք գնաք ավտոշուկա, ապա կնկատեք, որ այն սկսվում է «Էրեբունի» թանգարանից եւ ձգվում է մինչեւ Էրեբունի բժշկական կենտրոն: Ծայրամաս գոյություն չունի, որտեղ ասես` կայանել են, սեփականատերերի տարածքում, փողոցներում: Ավտոմեքենաների առեւտուրը եփում է: Բայց մենք պետք է հասկանանք, թե ովքեր են ավտոներկրողները: Նրանք պետք է առանձնանան: Պետք է լիցենզավորվեն, պետք է մեքենան վաճառելիս քաղաքացիներին երաշխիք տան: Երաշխիքն ամենակարեւորն է, երբ մեքենան գնում ես եւ հասկանում ես, թե ումից ես այն գնում: Ներգրավում ենք ազգաբնակչությանը, թող զբաղվեն մեքենաների առուվաճառքով, բայց չունենան այն արտոնյալ պայմանները, որոնք կունենան հարկային դաշտում գործող այդ անձինք»,- հայտարարեց Տիգրան Հովհաննիսյանը:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: