Ինչո՞ւ Մանվել Գրիգորյանը չի հարցաքննվել «Մարտի 1»-ի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը, որը 2008թ.-ի մարտիմեկյան օրերին զբաղեցրել է ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, այդպես էլ չի հարցաքննվել «Մարտի 1»-ի քրեական գործով: Հասկանալի է, որ վերջինիս հարցաքննությունը կարեւոր է, եթե հաշվի առնենք այն փաստը, որ իրեն այն ժամանակ մեղադրել են ընդդիմությանը միանալու փորձերի համար:

Անգամ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներից նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պնդում էր, որ 2008թ. փետրվարի 23-ին ինքը հենց այդ նպատակով էր խորհրդակցություն անցկացրել, որպեսզի կանխի ԵԿՄ-ական փոխնախարարներ Մանվել Գրիգորյանի եւ Գագիկ Մելքոնյանի միանալը ժողովրդին:

Նշենք, որ ի տարբերություն Մանվել Գրիգորյանի` Գագիկ Մելքոնյանը` որպես վկա, հարցաքննվել է «Մարտի 1»-ի գործով: Ինչեւէ, մեկաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանին:

«Ես չեմ կարող ոչինչ ասել: Այդ հարցով դիմեք համապատասխան լիազոր մարմնին»,- ասաց նա: Մինչ այդ հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը որպես մեղադրյալ անցնում է մեկ այլ քրեական գործով. նա մեղադրվում է ապօրինի զենք պահելու, նաեւ զինվորի բաժին մթերքը յուրացնելու համար:




Լրահոս