ՀՀ կառավարությունը հավանություն կտա Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Վարկային համաձայնագրի արժեքը 13,4 մլն եվրո է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ծրագրի նպատակն է ընտրված կենսական նշանակություն ունեցող ճանապարհները բարեկարգելու միջոցով ապահովել շուկաների եւ ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար։