Բնակարանից գողացել է 3 օծանելիք և մեկ երշիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Պապյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018թ․ սեպտեմբերի 30-ին նախնական համաձայնության գալով Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Ալիկ Հարությունյանի հետ` ապօրինի մուտք է գործել Դիլիջան քաղաքի բնակիչ Գրիգոր Հարությունյանի բնակարան:

Ինքը հսկել է տարածքը,իսկ Ալիկ Հարությունյանը գողացել է ընդհանուր 27 հազար դրամ արժողությամբ երեք կիսաօգտագործած օծանելիքներ եւ մեկ ապխտած երշիկ: Ա․ Պապյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի 3-րդ մասի 1․1 կետով: Այս քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս