Ջրամատակարարման գրաֆիկը Վանաձորի առանձին թաղամասերում մայիսին կմնա անփոփոխ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ս.թ. ապրիլ ամսին, կապված Սպիտակ ջուր և Ղադրի ձոր գետերի, ինչպես նաեւ Ծովասարի աղբյուրների ջրերի պղտորման հետ, ջրամատակարարումը Վանաձորի որոշ թաղամասերում իրականացվել է փոփոխված գրաֆիկով:

Ցավոք, ներկայումս ակտիվ ձնհալի հետևանքով նշված մակերևութային ջրերի պղտորվածության աստիճանը մնում է բարձր: Մինչդեռ քաղաքի հնամաշ «Ջրի մաքրման կայանը», անբավարար տեխնիկական վիճակով պայմանավորված, ի վիճակի չէ ապահովել դրանց մաքրմանը ներկայացվող պահանջները, ինչն առաջացնում է խնդիրներ մատակարարվող ջրի որակի առումով:

Առաջնային համարելով սպառողների առողջության ապահովումը՝ ստեղծված իրավիճակում Վեոլիա ջուր ընկերությունը ստիպված է մայիս ամսին ուժի մեջ թողնել ապրիլին հայտարարված ջրի մատակարարման գրաֆիկը:

Հայցելով հաճախորդների և սպառողների ներողամտությունը ակամա պատճառվող կենցաղային անհարմարության համար՝ Վեոլիա ջուր ընկերությունը հավաստիացնում է, որ արվում է հնարավորը քաղաքում ջրամատակարարման բարելավման համար մինչև խնդրի վերջնական լուծումը:

Ջրամատակարարումը Վանաձոր քաղաքի առանձին տարածքներում մայիս ամսին կիրականացվի հետևյալ գրաֆիկով:




Լրահոս