ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաղարծինում տեղի ունեցավ խաչաղբյուրի օծում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հաղարծինում տեղի ունեցավ խաչաղբյուրի բացում` Իքս գրուպ կոնցերնի նախագահ Խաչիկ Խաչատրյանի բարերարությամբ:
Օծումը կատարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը:

«Խաչիկը եղել է մեր թաղի մեծերից, մեր ավագներից: Մեր աճելու, մեծանալու, հասունանալու ժամանակում մեր ավագները ներդրում են ունեցել մեր կյանքում, ճանապարհ են սովորեցրել, երբեմն` բարկացել, երբեմն` ուրախացել: Կարող եմ ասել` փողոցի ուսումը ավելի մեծ է եղել, քան որեւէ համալսարանական դիպլոմ, այնպես, ինչպես ապրում էին Հիսուսի աշակերտները` առանց դիպլոմ ունենալու, որոնց ուսուցումները հիմա բարձրագույն համալսարաններում են սովորում:

Այդ ճանապարհի մեջ Աստված այնպես է տնօրինում, որ այդ տարիներին հանդիպել ենք մեր ավագ եղբորը, եւ այդ զգացումներն ու հիշողություններն անընդհատ մեր մեջ են մնացել: Եւ նույնիսկ նկարագրություններով, խոսակցություններով, ամեն իմաստով այդ թաղը մի եռուն համայնք էր, եւ ապրում էին բոլորը բոլորի ուրախությամբ, բոլորը բոլորի ցավերով, հաջողություններով: Եւ մենք այդտեղ ենք մեծացել, որի մեջ մեծ մասնակցություն եւ ներդրում է ունեցել մեր սիրելի Խաչիկը»,- ասաց Բագրատ Սրբազանը:

Բացման ժամանակ ելույթ ունեցավ նաեւ բարերարը.

«Մեկս մյուսին միտք-գաղափար տալով հաջողեցինք այս ծրագիրը եւ այսօր իրոք մենք համոզվում ենք, որ շատ ճիշտ, շատ բարի, կարեւոր արարողություն տեղի ունեցավ: Ցանկություն ունենք, որ բոլորը գան վայելեն, միշտ լավ առիթներով գան եկեղեցի, Աստծուց լավը ուզեն: Բոլորիդ մաղթում եմ առողջություն, ցանկանում եմ լավն ու բարին »,- ասաց բարերար Խաչիկ Խաչատրյանը:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս