ԵԿՄ վարչությունը այսօր` մայիսի 2-ին, նիստ է գումարել։ Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը՝ վարչության փոխնախագահների ընտրություն, վարչության աշխատանքային հանձնաժողովների ձևավորում, Երկրապահի օրվան և մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների կազմակերպման ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում: Վարչությունը հաստատել է ԵԿՄ վարչության նախագահի կողմից առաջադրված երեք փոխնախագահների թեկնածությունը:
Նորանշանակ փոխնախագահներից յուրաքանչյուրը այսուհետև կհամակարգի ԵԿՄ գործունեության կոնկրետ բնագավառ: ԵԿՄ վարչության փոխնախագահներ են նշանակվել Վաղարշակ Հարությունյանը (ՀՀ ՊՆ, ԱԻՆ և ԱՀ ՊԲ հետ համագործակցության գծով), Մանվել Եղիազարյանը (գաղափարաքարոզչական գծով) և Սուրեն Բարսեղյանը (կազմակերպչական գծով):
Վարչության նիստը հավանության է արժանացրել նաև ԵԿՄ տարածքային բաժանմունքների անդամների վերահաշվառման ժամանակավոր հանձնաժողովի կազմը և գործառույթները: