![](https://armlur.am/wp-content/uploads/2019/05/75ff1ea4a637f365df63a3872e27b9e3_L.jpg)
1993 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 3-ը հռչակել է որպես Մամուլի ազատության համաշխարհային օր: Տվյալ որոշումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի աշխատանքի արդյունքն է, որը 1991 թվականին «Աշխարհում մամուլի ազատությանը նպաստելու համար» բանաձևով ընդունել է, որ ազատ, բազմակարծիք և անկախ մամուլը ցանկացած ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղադրիչն է:
Յուրաքանչյուր տարի` մայիսի 3-ին նշվում է ազատ մամուլի պաշտպանության, ողջ աշխարհում մամուլի ազատության գնահատման, մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում զոհված լրագրողների հիշատակի օրը:
Մայիսի 3-ին աֆրիկյան Նամիբիի մայրաքաղաք Վինդուխում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչները ընդունեցին Վինդուխյան հռչակագիրը, որով կոչ էր արվում կառավարություններին ապահովել մամուլի ազատությունն ու նրա ժողովրդավարական բնույթը: