
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համագումարին ընդառաջ պատրաստվում է քարոզարշավ անցկացնել, բայց ներկուսակցական մակարդակում: Բանն այն է, որ ՔՊ վարչության անդամի թեկնածու ինքնաառաջադրվել են 65, իսկ Վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու համար` 33 կուսակցական: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Արման Բոշյանը տեղեկացրել է, որ վարչության անդամ առաջադրված 65 թեկնածուներից ընտրվելու են 21-ը:
«Կսկսենք կուսակցության ներսում քարոզարշավ, երկխոսություն, կազմակերպչական աշխատանքները: Կարծում եմ` առաջադրվածներից բոլորն էլ հնարավորություն ունեն անցնելու, որովհետեւ կուսակցության կառուցվածքում, կուսակցության մոդելը ժողովրդավարական է: Բոլորը հնարավորություն են ունենալու իրենց պատկերացումները, գաղափարախոսությունները ներկայացնելու` պատվիրակների քվեն ստանալու համար»,- ասել է Բոշյանը»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում