«Ժողովուրդ» օրաթերթը գրում է . «Դեռեւս ապրիլի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցություններին՝ «Բարգավաճ Հայաստանին» ու «Լուսավոր Հայաստանին», առաջարկել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընդգրկվելու համար ներկայացուցիչներ առաջադրել, սակայն ընդդիմադիր խմբակցություններից ԲՀԿ-ն թեկնածուի փոխարեն այդ ոլորտների հետ կապված օրենսդրական նախագիծ է ներկայացրել:
Մասնավորապես, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ է ներկայացրել խորհրդարան, որի համաձայն` 7 անդամից 3-ը պետք է առաջադրի ընդդիմությունը: Նրա փոխանցմամբ` ՀԾԿՀ-ն 5 անդամ ունի, եւ հիմա ԲՀԿ-ն առաջարկում է` 5 հոգուց 2-ը լինեն ընդդիմադիր խմբակցություններից: «Կարծում եմ՝ նախագիծը հաստատվելու է, քանի որ Նիկոլ Փաշինյանն արդեն բանավոր հայտարարել է, որ կողմ է, բայց մենք իրենց հետ չենք քննարկել անդամների թիվը»,- ասել է նա»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում