«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համահայկական խաղերն այս տարի կանցկացվեն ոչ միայն Հայաստանում, այլեւ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նկատել է. «Չեմ խուսափի ասել, պատմական այս փուլում իսկապես կարեւորվում է խաղերի պաշտոնական մեկնարկն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ որպես համահայկական միասնականության եւ համերաշխության ապացույց»։
Ըստ նրա` հեղինակավոր շատ մարդիկ են այցելելու ե՛ւ Արցախ, ե՛ւ Հայաստան: «Բացման արարողությունը եւ մրցումային երեք օրերը տեղի կունենան Ստեփանակերտում օգոստոսի 5-8-ը: Մրցումային հաջորդ օրերը եւ եզրափակիչ հանդիպումները կանցկացվեն Երեւանում օգոստոսի 9-17-ը։ Փակման եւ պարգեւատրման արարողությունը, ավանդույթի համաձայն, տեղի կունենա Ազատության հրապարակում»,- ասել է Զաքարյանը»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում