
Ինչպես հայտնի է, Երեւանի Լեփսիուսի փողոցում ապրիլի 15-ին հնչած կրակոցների հետեւանքով սպանվել էր «Արարատ 2» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Մուշեղ Ղեւոնդյանը: Ավելին` գրել էինք, որ կրակոցներից առաջ Մուշեղ Ղեւոնդյանի եւ իր ծանոթներից մեկի միջեւ խոսակցություն էր սկսվել կարմիր բաճկոնի շուրջ, վեճի հետեւանքն էլ եղել էր սպանությունը:
Երեկ մեզ հայտնի դարձավ,որ նախաքննական մարմինը «Արարատ 2» ֆուտբոլային ակումբի դարպասապահի սպանության գործով մեկ անձի ներգրավել է մեղադրյալ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել է հետախուզում: Սակայն առայժմ նախաքննական մարմինը չի հրապարակում մեղադրյալի անունը: