Հովիկ Աբրահամյանի եղբայրն ընկել է դատարանի դռները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մխչյան ֆիշ»ՍՊԸ-ն, որը կապվում է Հովիկ Աբրահամյանի եղբոր` Հենրիկ Աբրահամյանի անվան հետ, հայց է ներկայացրել դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Մխչյան ֆիշ» ՍՊԸ հայցը ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի դեմ է: Ընկերությունը պահանջում է 2019թ. փետրվարի 28-ի որոշումն ամբողջությամբ վերացնելու եւ, որպես ածանցյալ պահանջ, փետրվարի 28-ի հանձնարարականը ամբողջությամբ վերացնելու:

«Ժողովուրդ» օրաթերթ դիմեց դատարանում «Մխչյան ֆիշ»ՍՊԸ-ի ներկայացուցիչ Երեմ Ասատրյանին` հասկանալու համար, թե ինչ տուգանքի մասին է խոսքը: Սակայն ՍՊԸ-ի ներկայացուցիչը հրաժարվեց մանրամասներ ներկայացնելուց` միայն ասելով, որինչ առկա է դատական տեղեկատվական համակարգում, դրան որեւէ բան ավելացնել չի կարող:




Լրահոս