Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին հանդիպում է ունեցել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ:
Քննարկվել են մեր հանրապետության մշակույթի ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանը 80-ամյա հոբելյանի կապակցությամբ անվանի կոմպոզիտորին է հանձնել «Երախտագիտություն» մեդալ՝ կարեւորելով նրա ավանդն Արցախում մշակույթի զարգացման գործում:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: