
Այսօր մի խումբ տաքսու վարորդներ բողոքի ակցիա էին անցկացնում և փակել էին Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկը։ Նրանց հետ հանդիպեց և բանակցեց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը։ Նշենք, որ վարորդները պահանջում էին, որ իրենդ թույլատրվի այդտեղ կայանել անվճար և ՃՈ պետը նշեց, թե դա կլինի եթե քաղաքապետարանի կողմից թույլտվություն լինի:
Կարապետյանը նաև նշեց, որ կիրականացվի վարույթ և եթե պարզվի, որ կա անհրաժեշտություն, ապա այն տուգանքները, որոնք ստացել են կայանումն արգելող նշանի պատճառով, չեղյալ կհամարվեն:
ՃՈ պետի հետ բանակցելուց հետո վարորդները համաձայնեցին բացել ճանապարահի երթևեկելի հատվածը: