Ծաղկաձորում մայիսի 7-8-ին տեղի է ունենալու «Շախմատային կրթության արդի վիճակը և զարգացման միտումները» խորագրով միջազգային գիտաժողով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջազգային գիտաժողովի կազմակերպիչներն են Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ), ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի և Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ:
Գիտաժողովին կմասնակցեն 20-ից ավելի երկրների ներկայացուցիչներ:
Մայիսի 7-ին մեկնարկող գիտաժողովը արդեն երրորդն է «Շախմատը դպրոցում» ծրագրի վերաբերյալ: Առաջին նմանատիպ միջազգային գիտաժողովը կազմակերպվել էր 2014 թվականին՝ Երևանում: