ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Իրանում

Այս ծաղկեփնջի հասցեատերն այդպես էլ չի գտնվել: Հավանաբար աղջիկը մերժել է, բայց ոչ թե Սերժին, այլ իրեն սիրահարված տղային:

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` առեւտրի իրականացման վայրի կազմակերպման համար լիցենզիա ձեռք բերելը պարտադիր է, թե ոչ: Եթե այո, ապա ասեք, թե որքան է կազմում պետական տուրքի գումարը:

Տիգրան Արզումանյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Արզումանյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ առեւտրի իրականացման վայրի կազմակերպում գործունեության տեսակը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից մեկն է, որի համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ կետի 18.14-րդ ենթակետով սահմանված են առեւտրի իրականացման վայրի կազմակերպման համար տարեկան պետական տուրքի հետեւյալ դրույքաչափերը.
18.14.1. Երեւան քաղաքում կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
18.14.2. մարզկենտրոններում կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
18.14.3. Երեւան քաղաքից եւ մարզկենտրոններից դուրս կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած` 15 օրվա ժամկետում, հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձեւակերպման համար` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` ում է նշանակվում կերակրողին կորցնելու կենսաթոշակը: Ո՞ր դեպքերում է տրվում նման կենսաթոշակ:

Սուսաննա Իսահակյան (34 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը նախորդ համարում) Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ նշանակվում է զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի հետեւյալ անդամներին.
1. զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված եւ, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողի ընտանիքի նշված անդամներին, ում մահվան պատճառը զինծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ ծագած հիվանդությունը,
2. ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաեւ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքներին անդամներին:
Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենuաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձին նշանակվում է կերակրողին կորցնելու դեպքում նպաստ:
Կերակրողին կորցնելու դեպքում տրվող նպաստի իրավունք ունի մահացած կերակրողի` կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող
1) 18 տարին չլրացած երեխան մինչեւ 18 տարին լրանալը,
2) առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակը մինչեւ 23 տարին լրանալը.
3) ամուսինը, որը խնամում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված երեխային եւ չի աշխատում մինչեւ երեխայի 14 տարին լրանալը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 2018թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում կենսաթոշակառուների թիվը կազմում է 455 հազար 609: Այս թիվը, 2017թ. հունվարի 1-ի համեմատ, նվազել է ավելի քանի 7 հազարով: 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ տարիքային կենսաթոշակառուների թիվը կազմել է 312 հազար 798: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ այս ցուցանիշը կազմել է 307 հազար 68: Այսինքն` տարիքային կենսաթոշակառուների թիվն ավելացել է 5 հազար 730-ով:




Լրահոս