ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Իրանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Իրան կատարած այցի ժամանակ այսպես են դիմավորել։ Համաձայնեք, որ գեղեցիկ ավանդույթ է։

 

 

 

ՀԱՐՑ. Եթե մրցույթի հաղթողներին դրամական պարգեւներ է տրամադրվել, ապա արդյոք հարկային գործակալը պե՞տք է այդ գումարներից հաշվարկի եւ բյուջե փոխանցի եկամտային հարկ:

Ալինա Մխիթարյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մխիթարյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ ենթակետի համաձայն` մրցույթներում եւ մրցություններում ստացված դրամական մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցանակի դեպքում տասը հազար դրամը չգերազանցող չափով, համարվում է նվազեցվող եկամուտ: Գերազանցող մասը ենթակա է հարկման` օրենքով սահմանված կարգով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները ֆիզիկական անձանց եկամուտներ հաշվարկելիս հարկի պահում չեն իրականացնում:

 

 

ՀԱՐՑ. Ես ապրում եմ մենակ, չունեմ աշխատանք, եկամտի որեւէ աղբյուր չունեմ: Ուզում եմ հստակ իմանալ` պետության կողմից տրամադրվող ինչ օգնությունից կարող եմ օգտվել: Բազմիցս դիմել եմ նպաստ ստանալու համար, սակայն ինձ մերժել են:

Նավոյան Նունե (գործազուրկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ըստ «Պետական նպաստների մասին» օրենքի 16-րդ հոդվածի` սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված, մինչեւ 18 տարեկան անդամ չունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորից:
ՀՀ կառավարության 24.01.2019թ. Ն50-N որոշմամբ` 2019թ. սոցիալական նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային մեծության միավոր է սահմանվել 30.00 միավորը:
Անապահովության սահմանային մեծությունից ցածր միավոր ունեցող ընտանիքները կարող են դիմել սոցիալական աջակցության տարածքային գործակալություն եռամսյակային հրատապ օգնության տրամադրման համար:
Եռամսյակային հրատապ օգնության իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող, անապահովության «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքը անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու դեպքում: Այն նշանակվում է սոցիալական նպաստի չափով երեք ամիս ժամկետով: Սոցիալական նպաստ ստանալու կամ եռամսյակային հրատապ օգնության տրամադրման իրավունքի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու խնդրով քաղաքացուն խորհուրդ է տրվում դիմել սոցիալական աջակցության Արաբկիրի տարածքային բաժին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես միշտ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համապատասխան վարչության աշխատակիցները զլացել են հարցին կոնկրետ պատասխան տալ: Նշենք, որ մեզ դիմած քաղաքացին նախկինում դիմել է Արաբկիրի տարածքային բաժին եւ անհիմն մերժում ստանալով` դիմել խմբագրություն: Հուսանք` այս անգամ փոքր-ինչ բարեխիղճ կգտնվեն աշխատակիցները եւ քաղաքացուն պետության կողմից տրամադրվող օգնության հնարավորություն կտան:




Լրահոս