Սերգեյ Լավրով-Զոհրաբ Մնացականյան հանդիպմանն անդրադարձ է եղել Ռոբերտ Քոչարյանին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո ռուսական կողմը ոչ մեկ անգամ է դժգոհություն հայտնել եւ բաց տեքստով հայտարարել, որ իրենց դուր չի գալիս այդ ամենը։

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջերս ՌԴ եւ ՀՀ արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Զոհրաբ Մնացականյանի հանդիպման թեման եղել է ոչ միայն Արցախյան հակամարտությունը, այլեւ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, եւ եւս մեկ անգամ բաց տեքստով ասվել է, որ նրան պետք է ազատ արձակեն։

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, անդրադառնալով Քոչարյանի շուրջ ռուսական կողմի դժգոհությանը, նշել է. «Դուք գիտեք, ես չեմ ցանկանում, որպես դեսպան, մեկնաբանել ինչ-որ զգայուն հարցեր եւ պահեր, քանի որ իմ խոսքը կարող է այլ կերպ մեկնաբանվել եւ ընդունվել` որպես միջամտություն ներքին գործերին, որի իրավունքը ես, բնականաբար, չունեմ»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս