«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, կարծես թե հայտնվել է ծանր իրավիճակում, քանի որ իր պաշտոնավարումից հետո քաղաքապետարանում շատ լարված ու «բուռն» իրավիճակ է: Ավելին, ըստ տեղեկությունների` Հ. Մարությանին չի հաջողվում իրավիճակն իր «ձեռքում» պահել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Մարությանը քաղաքապետ ընտրվելուց հետո շատ է «գոռոզացել». նրա շփումը իր աշխատակիցների հետ գրեթե զրոյական է, շփվելիս էլ այն վերածվում է «լեզվակռվի», ինչին հնարավոր է հետեւի պաշտոնանկությունը:
Այս կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, որն ասաց. «Քաղաքապետի հետ աշխատելը դժվար է այն մարդկանց համար, ովքեր չեն տիրապետում իրենց աշխատանքին, եւ այն մարդկանց համար, ովքեր չեն տեղավորվում ՀՀ օրենսդրության մեջ»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում